Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Չվերադարձած՝ պահանջում են ներողություն խնդրել

Չվերադարձած՝ պահանջում են ներողություն խնդրել
28.10.2016 | 13:56

Մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, համատեղ հայտարարություն են տարածել՝ Գագիկ Ծառուկյանից պահանջելով՝ ներողություն խնդրել «Ազատություն»-ից և «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանից։ Հայտարարությունում ասված է. «Երեկ` հոկտեմբերի 26-ին, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի հասցեին։

Լրագրողը մի շարք այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մոտեցել է Երևանում բացված «ԷՔՍՊՈ-Ռուսաստան, Հայաստան և Իրան» արդյունաբերական ցուցահանդես այցելած Գագիկ Ծառուկյանին և հարցրել նրա՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին։ Երբ գործարարը, որպես իր բարերարությունների օրինակ, հիշատակել է 2000 խանութ կառուցելն ու 3 տարով անհատույց տրամադրելը փոքր և միջին ձեռնարկատերերին, «Ազատության» թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ իր փողերով է կառուցել այդ խանութները, թե՞ մասնակցություն են ունեցել դրանց գործարկողները։ Դա հունից հանել է պատգամավոր-գործարարին, և նա Սիսակ Գաբրիելյանին վիրավորել է «մուտիլովշիկ» և «պատրաստված շպիոն» արտահայտություններով։ Ավելին՝ Ծառուկյանը հայտարարել է, թե այն, որ ժողովրդի մեծամասնությունն այսօր «տոկոսների տակ է» գտնվում, լրագրողի, նրա «պատրաստողի ու ուղարկողի երեսից է»։ Լրագրողները նշում են, որ «սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հայտնի այլ անձինք փորձում են երկրի չլուծված խնդիրները բարդել ԶԼՄ-ների ու լրագրողների վրա՝ անտեսելով իրական մեղավորներին, առավել ևս առաջին դեպքը չէ, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչներից անհաճո հարց կամ դիտարկում լսելիս կորցնում են ինքնատիրապետումը և անցնում են վիրավորանքների, ինչը չի կարող վրդովմունք չառաջացնել լրագրողների շրջանում»։

«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Գագիկ Ծառուկյանից պահանջում ենք ներողություն հայցել «Ազատություն» ռադիոկայանից և թղթակից Սիսակ Գաբրիելյանից՝ նրանց հանիրավի վիրավորելու համար, և ապագայում բացառել նման բառապաշարով լրագրողների հետ խոսելը»,- ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ